Օգոստոսի 25-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել

Օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր՝ ի պատիվ Շատիլիի ճանապարհային ողբերգության զոհերի հիշատակի: Համապատասխան հրամանագիրը այսօր ստորագրել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:

Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, կիջեցվեն Վրաստանի բոլոր վարչական շենքերի վրայի պետական ​​դրոշները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:

Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել