Իրավաբան․net-ը հայտնում է, որ առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում թեստավորում կարող են անցնել.
- 37.5 ջերմություն և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:
- «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժում սկսելը:
- Հեմոդիալիզ ստացող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը:
- Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ:
- Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ:
- Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:
Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։