Ովքե՞ր կարող են թեստավորվել. ԱՆ-ն՝ COVID-19 թեստերի մասին

Իրավաբան․net-ը հայտնում է, որ առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում թեստավորում կարող են անցնել.

  • 37.5 ջերմություն և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:
  • «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժում սկսելը:
  • Հեմոդիալիզ ստացող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը:
  • Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ:
  • Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ:
  • Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել