Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրավիրում է աշխատանքի

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-24.2-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-24.2-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 22-4-24.2-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. ​դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. ​անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. ​բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,
4. ​աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով,
5. ​արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6.​մեկ լուսանկար՝ 3×4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175 932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 4, 10, 12, 17, 89, 90, 109, 124
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 6, 9, 10, 12, 18, 20, 21, 24, 30, 33, 38, 39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդված 2
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137754

• «Գնումների մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 6, 7, 9, 10, 15, 16, 18, 21, 23, 24, 25, 28, 32, 34, 35,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121796

• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 9, 33, 40, 46, 71
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

• «Ավիացիայի մասին» օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 6, 12, 14, 35, 36, 37, 38, 45, 51, 52, 53, 57
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137070

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012, էջեր 10, 11, 22, 30, 31, 44, 46, 81
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, հեռախոսահամար՝ 060-43-42-63, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել