Բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Նախորդ գրառմամբ տեղեկացրեցի Կիեւյան 1-ում ապօրինի պատշգամբի ապամոնտաժման մասին:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ որ նույն ժամանակ ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։ ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց», – ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Հուսով եմ, այս ահազանգի հետքով նաեւ իրավապահները կգնան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել