Կորոնավիրուսից մահացել է 7 անձ, ևս 6-ը՝ այլ պատճառով․ նոր դեպքերը 160-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից.

  • 33157-ն` առողջացած,
  • 803-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 7-ն են)
  • 6399 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 234–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 6-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 177322 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած, կատարվել է 968 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել