Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ժամանակ մահացել է Ժակ Բարամագյանը

Arevelk.am-ը հայտնում է լիբանանահայ ևս մեկ զոհի մասին․

«Համազգայինի Փալանճեան-Արսլանեան ճեմարանի շրջանաւարտներու միութիւնը յայտնած է իր 2007-ի շրջանաւարտներէն Ժագ Բարամագեանի մահուան մասին: Երիտասարդ հայ տղան զոհուած է 4 օգոստոսին՝ Պէյրութի նաւահանգիստի պայթումին հետեւանքով:

Աւելի վաղ յայտնած էինք քաղաքական գործիչ Նազար Նաճարեանի, քաղաքի կեդրոնի հիւանդանոցներէն մէկուն բուժքոյր Ճեսիքա Պէզճեանի, Տելիա Փափազեանի մասին. անոնք բոլորը Պէյրութի հայ զոհերն են»,-նշված է հոդվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել