Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 20.15-ին, որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Աննա Սիմոնյանը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։
Նա ներկայացվել է բաժին և բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երևանի տարբեր վարչական շրջաններում և իր հետ ոչինչ չի պատահել:
Հիշեցնենք, որ աղջիկը ոստիկանների կողմից փնտրվում էր որպես անհետ կորած։