Հեշտոցում պահած թմրամիջոցը ցանկացել է ՔԿՀ-ում գտնվող ամուսնուն հասցնել

ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում 4 անգամ դատված, ամբաստանյալ Արգամ Հակոբյանին առաջադրված մեղադրանքով Աբովյանի դատարանում այսօր՝ մարտի 18-ին, տեղի կունենա առաջին դատական նիստը:

Գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-266 մաս 4, 34-268, մաս 3 հոդվածներով: Մասնավորապես 266 հոդվածի մաս 4-ը նշում է՝ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամդրանք ապօրինի իրացնելը, իսկ 268-ի մաս 3-ը՝ առանցիրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներկամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով:

Քրեական օրենսգրքի 34 հոդվածը սահմանում է հանցափորձը՝ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով):

Արգամ Հակոբյանն առանց իրացնելու նպատակի, գործով չպարզված անձից իր անձնական օգտագործման համար թմրամիջոց ձեռք բերելու համար` հեռախոսակապով համաձայնության է եկել վերջինիս հետ: Դրանցի հետո2012թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 12:00-ի սահմաններում, զանգահարել է կնոջը` Երևան քաղաքի բնակչուհի Լամարա Հակոբյանին: Ամուսնու խնդրանքով և ցուցումով նրա մոտ կարճատև տեսակցության եկող կինը շենքի մուտքում նշված անհայտ անձից վերցրել է պոլիէթիլենով փաթեթավորված փաթեթ: Այդ փաթեթը ամուսնուն գաղտնի փոխանցելու համար Լամարա Հակոբյանն այն փաթաթել է սավանի մեջ և թաքցնելով իր հեշտոցում՝ գնացել է ՀՀ ԱՆ «Սևան»ՔԿՀ:

«Սակայն տեսակցության մտնելուց առաջ Լ.Հակոբյաննանձնական խուզարկության է ենթարկվել ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից, որի ընթացքում նրա հեշտոցի միջից հայտնաբերվել է սավանի մեջ պոլիէթիլենով փաթեթավորված առանձնապես խոշոր չափի 14.461 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը, զգալի չափի 0.0156 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը և ապակյա սրվակում առկա թմրամիջոցներ պատրաստելու նպատակով օգտագործվող, պրեկուրսոր հանդիսացող10.82 գրամ «քացախաթթվի անհիդրիդ», ինչի պատճառով Արգամ Հակոբյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, այսինքն ձեռք է բերել նշված թմրամիջոցը և պրեկուրսորը»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ:

Արգամ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել