Կայացավ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի վերջին իրազեկման հանդիպումը

Հուլիսի 27-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի եզրափակիչ իրազեկման հանդիպումը:

Հանդիպումը բաց էր. ներկա էին Երևանի, Գորիսի, Գավառի համալսարանների ուսանողներ: Մասնակիցները հետաքրքրված էին հակակոռուպցիոն կրթության բացառիկ հնարավորությամբ։ Նրանք հնչեցրին մի շարք հարցեր կապված ծրագրի տևողության, ժամանակացույցի և այլ հարցերի հետ կապված:

Հանդիպման ավարտին ներկաներին հասանելի դարձավ ծրագրին դիմելու հայտը, որի վերջնաժամկետն է հուլիսի 31-ը:
Հաճելիորեն պարզ դարձավ, որ ուսանողների մի մասն արդեն իսկ դիմել է ծրագրին:

Այսպիսով, հունիսի 22-ից հուլիսի 27-ը ներառյալ Իրավաբանների հայկական ասոցիացիան կազմակերպվելիք ծրագրի մասին իրազեկեց ՀՀ ողջ տարածքում գործող երեք տասնյակից ավելի համալսարանների ուսանողներին և Շիրակի, Սյունիքի, Լոռվա մարզերի շուրջ 20 ավագ դպրոցների աշակերտներին:

Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել