Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը։
Ըստ կազմակերպության տվյալների, կորոնավիրուսով վարակվել է 16.046.986 մարդ, որից 644.582-ը մահացել են: Վարակակիրների մեծ մասը (4,178,021) Միացյալ Նահանգներում են, որին հաջորդում է Բրազիլիան (2.394.513) և Հնդկաստանը (1.385.635):