Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքում առկա է լրագրողի թափուր հաստիք (աշխատանքային ԼՐԻՎ ՕՐ):
Պարտականություններ`
- Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
- Ակցիաների, տարբեր միջոցառումների և իրադարձությունների լուսաբանում,
- Վերլուծական, հետաքննական նյութերի պատրաստում,
- Հարցազրույցների պատրաստում,
- Դատական նիստերի, դատաիրավական ոլորտին վերաբերող միջոցառումների լուսաբանում,
- Օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
- Ղեկավարի կողմից տրված մասնագիտական այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջվող հատկանիշներ`
- Լրագրողի աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Ակտիվություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:
- Լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և 2 լրագրողական նյութ՝ իրենց կողմից պատրաստված և երաշխավորագրեր (ցանկալի է, ոչ պարտադիր)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև օգոստոսի 5-ը, ժամը 23։59-ը` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: