Փախուստ բանտից

Շատ դատապարտյալներ են մտածում ազատազրկման վայրից փախուստի մասին…

Դատապարտյալների մեծ մասը տեղյակ է, որ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:

Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել