ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Ձեզ ենք ներկայացնում առաջին 25 ընկերությունների անունենրը․ շարունակությունը՝ այստեղ։

  1. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
  2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
  3. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
  4. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»
  5. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»
  6. «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
  7. «ՖԼԵՇ»
  8. «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
  9. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
  10. «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
  11. «ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ»
  12. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ»
  13. «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
  14. «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ»
  15. «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ»
  16. «ՍԻԹԻ»
  17. «ՅՈՒՔՈՄ»
  18. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ»
  19. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
  20. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
  21. «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
  22. «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
  23. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ
  24. «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»
  25. «ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել