Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ձեզ ենք ներկայացնում առաջին 25 ընկերությունների անունենրը․ շարունակությունը՝ այստեղ։
- «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
- «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
- «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
- «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»
- «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»
- «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
- «ՖԼԵՇ»
- «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
- «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
- «ՄԱՔՍ ՊԵՏՐՈԼ»
- «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ»
- «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
- «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ»
- «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ»
- «ՍԻԹԻ»
- «ՅՈՒՔՈՄ»
- «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ»
- ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
- «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
- «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
- ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ
- «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»
- «ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ»։