Սահմանամերձ համայնքերի դպրոցներում ապաստարաններ կառուցվեն. նախարար

Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Մովսես, Բերդ և Ներքին Կարմրաղբյուր համայնքներում և ծանոթացել ուսումնական հատստությունների վիճակին վերջին իրադարձություններից հետո: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն Իջեւանում ասաց նախարարը:

«Մեզ հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ից առաջ ինչպես են նախապատրաստվում ուսումնական տարվան: Գիտեք, որ մենք համավարակի պատճառով դասերն ընդհատել ենք մարտի կեսերից եւ հիմա քննարկում ենք դասերը վերսկսելու հնարավորությունները, բայց սրան գումարվում է լարված իրավիճակը այդ համայնքներում եւ մեզ նաեւ հետաքրքրում է, թե պաաստարանների տեսանկյունից, անվտանգության տեսանկյունից դպրոցներն ինչպես են պաշտպանված: Հանձնարարականներ են եղել, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը սահմանամերձ համայնքներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների, որպեսզի հարկ առաջացած դեպքում երեխաներին տեղափոխենք ապաստարաններ»,- նշեց նախարարը:

Հարությունյանը նաև հայտնեց, որ սահմանամերձ համայնքներից մեկում հակառակորդը մանկապարտեզի և դպրոցի շենք է վնասել, որի հետ կապված իրենք նամակով դիմել են ՅՈւնԵՍԿՕ-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել