13 մահ կորոնավիրուսից, ևս 8-ը՝ այլ պատճառով․ նոր դեպքերը 442-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից.

  • 22492-ն` առողջացած,
  • 620-ը` մահվան ելքով,
  • 10692 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 197–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 8-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 143114 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։ Կատարվել է 1704 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 33559, որից 21931-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10832-ը, մահվան ելքով դեպքերը՝ 607-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 189-ը, կատարվել է՝ 141410 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել