Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթանում է Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ճեպազրույցը:
Թաթոյանը նշեց, որ հրետանակոծվել էր «Տավուշ տեքստիլը», որը արտադրում էր բժշկական դիմակներ։
«Միջազգային մարդասիրական նորմերի խախտման մասին է այստեղ արդեն խոսքը գնում։ Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը իմացել է, որ այդտեղ բժշկական կարևորության օբյեկտ կա։ Հակառակորդը մտադիր է եղել թիրախային վնաս հասցնել»,-նշում է Թաթոյանը։
Նա խոսել է նաև քաղաքացիական բնակավայրերին պատճառված վնասների մասին։
Մանրամասները՝ ՈւՂԻՂ