Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթանում է Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ճեպազրույցը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ երեկ կեսգիշերից հետո կրակոցներ չկան։
Նա նաև հայտնեց, որ ՀՀ ԶՈւ-երը խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական։
«50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել 5-6 բնակավայրերի նկատմամբ։ Այս պահին լիովին պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր ուժերը բարձր մարտունակության վիճակում են, պատրաստ են հակառակորդի ցանկացած բնույթի սադրանքներին՝ ցամաքային, թե օդային»,-նշեց նա։