ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն քանի օր է՝ կրակում է հայկական բնակավայրերի ուղղությամբ: Խաղաղ բնակիչների թվում զոհեր, բարեբախտաբար, չկան, սակայն կան տուժած բնակիչներ: