Ի՞նչ անել, եթե պարտատերը խուսափում է պարտավորությունն ընդունելուց

Պարտավորությունները պետք է կատարվեն ժամանակին: Պարտապանի կամքից անկախ պարտավորության կատարման ժամկետի կետանցի վտանգի դեպքում պարտապանը կարող է վճարվելիք գումարը մուծել դեպոզիտ:

Պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ`

1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից.
2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի.
3) ակնհայտորեն պարզ չէ, թե ով է պարտավորությամբ պարտատերը` ներառյալ պարտատիրոջ և այլ անձանց միջև այդ առթիվ վեճի առկայության դեպքում.
4) պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց:

«Դրամական գումար կամ արժեթղթեր նոտարի կամ դատարանի դեպոզիտ մուծելը պարտավորության պատշաճ կատարում է: Նոտարը կամ դատարանը պարտատիրոջը տեղեկացնում է իր դեպոզիտ մուծված դրամի կամ արժեթղթերի մասին»,-Իրավբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել