Կորոնավիրուսից մահացել է 8 մարդ, նոր դեպքերը 182-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից.

  • 19865-ն` առողջացած,
  • 573-ը` մահվան ելքով,
  • 11530 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 183–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 135687 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 182 նոր դեպք և 232 առողջացած։ Կատարվել է 698 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 31969, որից 19633-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 11471-ը, մահվան ելքով դեպքերը՝ 565-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 182-ը, կատարվել է՝ 134989 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել