Արմեն Սարգսյանի հրամանագրով Եվգենի Ավերյանովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Եվգենի Ավերյանովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Հրամանագրում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օդաչու-փորձարկող Եվգենի Վյաչեսլավի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Նախագահի մյուս հրամանագրով էլ Վյաչեսլավ Ավերյանովը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար առաջատար օդաչու-փորձարկող Վյաչեսլավ Յուրիի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել