Այս տարվա հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երեւան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 21:20): Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երեւան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 21:20):
Ս.թ. հուլիսի 7-ին կիրականացվի Երեւան-Մոսկվա չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 16:45):
Ս.թ. հուլիսի 7-ին կիրականացվի Երեւան-Կրասնոդար չվերթը Ural ավիաընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 16:25):
Ս.թ. հուլիսի 8-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 18:50, Երեւանից մեկնում ժամը 19:45):
Ս․ թ․ հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
Ս.թ. հուլիսի 8-ին, 9-ին եւ 11-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երեւան 02:45, Երեւանից մեկնում ժամը 03:35):
Ս․ թ․ հուլիսի 9-ին կիրականացվի Միներալնիե Վոդի-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երեւան 15:00):
Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երեւան 14:00):
Ս. թ. հուլիսի 10-ին կիրականացվի Կրասնոդար-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից ( ժամանում դեպի Երեւան 19:45):
Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից եւ ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր»։