Հաստատվել է 593 նոր դեպք, 6 մահ, ևս 4 մահ՝ այլ պատճառով․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից.

  • 15036-ն` առողջացած,
  • 459-ը` մահվան ելքով,
  • 11010 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 153–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 115765 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած։ Կատարվել է 2100 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 26065, որից 14563-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10900-ը, մահվան ելքով դեպքերը՝ 453-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 149-ը, կատարվել է՝ 113665 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել