Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք. հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:

Հուրախություն բոլորիս՝ ունենք առողջացման 10 դեպք:

Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել