Սահմանադրական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի առաջին հարցը ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին լինելու է պահանջը հստակեցնելու մասին: Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ Անդրիաս Ղուկասյանի ՍԴ ներկայացված դիմումում ընդամենը մեկ բան է ասվում՝ անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում (նախագահի ընտրությունների արդյունքները):
«Ենթադրենք անվավեր ճանաչեց, հետո˚, ի˚նչ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը շատ հստակ է սահմանում, որ անվավեր ճանաչման պահանջի հետ միաժամանակ ինչ -որ հնարավոր որոշում պետք է ընդունի ՍԴ: Մասնավորապես՝ որոշումը թողնել ուժի մեջ, նշանակել նոր ընտրություններ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Տեղեկացնենք, որ ՍԴ-ն նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննարկում, այն է անվավեր ճանաչել նախագահի ընտրության արդյունքները, ընդմիջել է մեկ ժամով: Ընդմիջումից հետո ԿԸՀ և մյուս պատասխանողները Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանին կտան իրենց հարցերը կապված ներկայացված դիմումի հետ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net