«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը՝ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունման վերաբերյալ․
««Հանրապետություն» կուսակցությունը ամբողջական սահմանադրական փոփոխության և լրիվ նախագահական կառավարման կողմնակից լինելով հանդերձ՝ կողմ է այս փուլում Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող ընթացքին: Սահմանադրության բոլոր կետերը 10 տարի ոտնահարած մարդն իրավունք չունի լինել Սահմանադրության պաշտպանության ներքո։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ»,-նշված է հայտարարության մեջ։