Եթե օրենքով նախատեսված դեպքերում ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է այդ մասին հայցը կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու թվականից: Կողմերից մեկի դիմումի հիման վրա դատարանը կարող է սահմանել ավելի վաղ թվական, երբ ծագել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերից որևէ մեկը։
Եթե ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվել ամբողջովին կամ մասնակիորեն, ապա համարվում է, որ հայտի ներկայացման թվականից սկսած` ապրանքային նշանը համապատասխան չափով չի ունեցել օրենքով նախատեսված գրանցման գործողություն:
Ապրանքային նշանի իրավատիրոջ անփույթ կամ անբարեխիղճ գործունեության արդյունքում հասցված վնասի հատուցման, ինչպես նաև անհիմն հարստացման վերաբերյալ դրույթների կիրառման դեպքում ապրանքային նշանի գրանցման չեղյալ կամ անվավեր ճանաչումը չի ազդում՝
1) իրավունքների խախտման վերաբերյալ վերջնական որոշումների վրա, որոնք ի կատար են ածվել մինչև ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը.
2) ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա այն չափով, որով դրանք կատարվել են մինչև համապատասխան որոշման ընդունումը: Միաժամանակ, արդարացի հանգամանքներից ելնելով, կարող է պահանջվել որոշակի գումարի հատուցում, որը վճարվել է պայմանագրի համաձայն։
Աղբյուրը՝ Իրավաբան.net