Հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը․ Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝

Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ
Թոքերի արհեստական օդափոխության սարքեր
Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր
Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ
Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր
Զարկերակային օքսիմետրեր

Խմբաքանակի հիմնական մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/572372520136773/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել