Զինծառայողների վարչական պատասխանատվությունը

Զինծառայողները և զորահավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև ոստիկանության շարքային կազմին և պետկազմին պատկանող անձինք վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն են կրում ըստ կարգապահական կանոնագրքերի: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության, որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների, մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության համար այդ անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնների, մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել, եթե իրավախախտումը կատարվել է զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցներով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել