Երևանի 10 վարչական շրջաններում «կարմիր գծերը» կհանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

Օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 96 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներ։

Նախագծով նախատեսվում է, որ Երևանում կարմիր գծերը կմնան Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում։ Լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։ Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում), գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել