Տան մաքրարարը դարակից 5.000.000 արժողությամբ ոսկյա զարդեր է գողացել

Արմավիրի մարզի դատախազությունը Դեղձանիկ Բազկովչյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու համար:

Կինը 2011թ. դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ Պողոս Մարտիրոսյանի տանը մաքրման աշխատանքներ է կատարել: Այդ ժամանակ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, օգտվելով տան անդամների առաջին հարկում գտնվելու հանգամանքիվ, երկրորդ հարկի ննջասենյակի կահույքի դարակից գաղտնի հափշտակել է Պ. Մարտիրոսյանին պատկանող 5.000.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա տարբեր տեսակի զարդեր:
Դեղձանիկ Բազկովչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել