Հունիսի 15-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 7,966,770 է։ Մահացել է 434,536 մարդ, բուժվել՝ 3,809,566-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 536,484-ի։ Բուժվել է 284,021 մարդ, մահացել է՝ 7,081-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,950-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 189,876 դեպք։ Ապաքինվել է 150,590 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 179,831 դեպք է գրանցվել, մահացել է 4,825 մարդ, բուժվել՝ 152,364-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 10,324 անձի մոտ, որից 5,739-ն ապաքինվել են, 122-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 879-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 704 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 17,064-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 6,276 է, վիրուսից 285 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,102,765 վարակված, 115,862մահ։