Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:

Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել