Որոշ իրավիճակներում կարող էինք այլ որոշումներ կայացնել, դրա համար ուզում են ներողություն խնդրել․ Արսեն Թորոսյան

Որոշ իրավիճակներում կարող էինք այլ որոշումներ կայացնել, դրա համար ուզում եմ ներողություն խնդրել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ այս 4,5 ամիսների ընթացքում շատ բան են սովորել։

«Այն պահին, երբ մենք հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել ու չենք խաբում, չենք կեղծել թվերը։ Կարծում եմ՝ դա մեր ուժեղ կողմերից մեկն է»,-նշում է Թորոսյանը և հավելում՝ կարող է նաև փոփոխվող որոշումների մասին խոսել և ասել, թե ինչու են դրանք փոխվել։

Խոսելով դիմակի մասին՝ նախարարը նշեց․ «Երբ ասում էի, որ պետք չի փողոցում դիմակ կրել, 2 հանգամանք կար․ առաջինը՝ համաշխարհային դեֆիցիտը, 2-րդը՝ հայտնի չէր, թե բաց և փակ տարածություններում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում։ Գիտելիքը փոխվել է, և սխալ կանեինք, եթե շարունակեինք «հին» գիտելիքի վրա հիմնվելով ուղղություն ցույց տալ։ Այդ փոփոխությունները մեր նոր գիտելիքի և մեր սովորելու հիման վրա են արվում և այդպես է աշխարհի բոլոր երկրներում։ Բուժման, կանխարգելման առումով, կարծում եմ, փոփոխությունները ավելի քիչ կլինեն, բայց դրանք նոր իրավիճակի դեպքում անխուսափելի են։ ․․․Եթե կարծում եք, որ ինչ-որ բանում սխալվել եմ՝ ներողություն եմ խնդրում»։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել