Կադիրովի հիմնադրամը օգնել է Չեչնիայի 207 աղքատ բնակիչներին հարսնացուների համար փրկանք վճարել

Ահմադ Կադիրովի հիմնադրամը օգնել է Չեչնիայի 207 աղքատ բնակիչներին հարսնացուների համար փրկանք վճարել (выкуп): Այս մասին հայտնում է «Մեդուզա»-ն։

Օգնությունը ստացան այն մարդիկ, որոնք պատրաստվում էին ամուսնանալ, բայց հարսնացուի փրկանքի համար փող չէին կարող հավաքել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Հիմնադրամը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 50 հազար ռուբլի:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մայիսի 26-ին ասել է, որ «Ահմադ Կադիրով» հիմնադրամը կօգնի հարսնացուի համար փրկագին վճարել աղքատներին:

Չեչնիայից բացի, սովորական է հարսնացուի համար փրկագին վճարել Հյուսիսային Կովկասի այլ հանրապետություններում: Չեչնիայում, գումարից բացի, հարսնացու ծնողներին հաճախ են ապրանքներ նվիրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել