«Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած»: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մազպետ Գնել Սանոսյանը:
«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար և Լանջաղբյուր համայնքներում:
Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ և Ծովինար համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են»,- ասված է հաղորդագրության մեջ։