Մենք հասել ենք կրիտիկական վիճակի և քայլում ենք դժոխքի միջով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստին հեռավար կարգով մասնակցելուց հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում է նաև Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:

Փաշինյանը նշեց, որ պարտավորություն  ունի ասել կորոնավիրուսի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը։ Հանրապետությունում շուրջ 200 քաղաքացի կա, որը սպասում է հոսպիտալացվելու իր հերթին։

«Ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ Պատճառը այն է, որ հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը առողջապահական համակարգին և ռեակցիան նույնպես եղել է ուղացումով։ Ունեցել ենք այսպիսի առաջին մահը։ Ունենք նաև 2 մահվան դեպք, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, սակայն եղել է ընդհանուր բաժանմունքում՝ վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»։

Վարչապետի խոսքով՝ պարետատան նիստին մոտեցել են տոտալ արգելափակում հայտարարելու որոշմանը, սակայն համարում են, որ դա արդյունավետ չի լինի։

«Այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կբերի ցանկալի արդյունքի։․․Մենք հասել ենք կրիտիկական վիճակի և քայլում ենք դժոխքի միջով»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել