Առողջապահության նախարարը COVID-19-ի վերաբերյալ թարմ տվյալներ է հաղորդել

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ և էլ ավելի լարվել, սրանից է բխում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: Այս պահին կա 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Մահացել է մեկ քաղաքացի, որը 33 տարեկան էր, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի մասին:

«Որևէ մեկը՝ անկախ տարիքից, անկախ սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսով հիվանդության դրական ելքով: Այսինքն` մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել