Այսօր Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։
Այս մասին տեղեկացնու են ՀՀ կառավարությունից։
Ստուգայցերի ընթացքում կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։
Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։
https://www.facebook.com/armgovernment/videos/747442572666469/