Բաժնեմասի փաստացի առանձնացումն անհնա՞ր էր

Վ.Այվազյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Աշտարակի» տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ` Օնիկ Ավետիսյան` 29.12.2008թ. թիվ ԱՐԱԴ/0328/02/08 վճռի համաձայն իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2008թ. թիվ ԱՐԱԴ/0328/02/08 վճռով բավարարվել Վ.Այվազյանի հայցն ընդդեմ երրորդ անձ Օնիկ Գվիդոնի Ավետիսյանի՝ ընդհանուր և ժառանգական գույքից բաժիններն առանձնացնելու պահանջի մասին։ Այն է` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 12.03.2007թ. թիվ 2339686 վկայականով 3/4 մասով իր և 1/4 մասով 0նիկ Գվիդոնի Ավետիսյանին պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող բնակելի տնից, օժանդակ շինություններից և տնամերձ հողամասից առանձնացնել համասեփականատերերի բաժիններն ըստ սույն վճռին կից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի փորձագիտական 02.10.2008թ. թիվ 08-1049 եզրակացությանը կից 7-8 հավելվածների։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.06.2009թ.։ 20.10.2011թ. Վ.Այվազյանը դիմել է պատասխանողէ` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Աշտարակի տարակային ստորաբաժանմանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2008թ. վճռի հիման վրա պետական գրանցում կատարելու խնդրանքով, սակայն 16.05.2011թ. թիվ 542 գրությամբ մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ, քանի որ ըստ տեխնիկական եզրակացության` տվյալ պտղատու այգուց առաջարկվել է որպես 1/4 բաժնեմաս հատկացնել հատակագծում թիվ 1 կամ 3 բաժնեմասից ցանկացածը, սակայն վճռից պարզ չէ, թե որն է հատկացվել որպես 1/4 և որն է մնացել ընդհանուրի հետ։ Իսկ 12.10.2011թ. թիվ 1231 գրությամբ հինականում մերժել է այն պատճառաբանությամբ, որ պատշգամբում տեղադրված միջնորմը փորձագիտական եզրակացության համապատասխան չի տեղադրվել և փորձագիտական եզրակացությունն էլ առաջին հարկի մասով սխալ Է։ Համաձայն 02.10.2008թ. փորձագետի թիվ 08-1049 եզրակացության «Հետևություն» բաժնի` բաժինների հասանելիք տարածքների բացարձակ մակերեսներին համապատասխան մակերեսներով տարածքներ հնարավոր չեն առանձնացնել։ Սակայն Օնիկ Ավետիսյանին բնակելի տնից և օժանդակ շինություններից հասանելիք 1/4 բաժնեմասը որոշակի չափով ավելացնելով, որի համար անհարժեշտ կլինի մյուս կողմի համաձայնությունը, հնարավոր Է կատարել տարածքների և հողամասի հասանելի մակերեսի տարանջատում։ Տվյալ դեպքում ինքը համաձայն է կատարված տարանջատմանը, որն իրականացվել է իր 3/4-ի բաժնեմասի հաշվին։
Վերոգրյալի հաշվառմամբ դատարանը հանգեց այն եզրակացության, որ պարտավորեցման հայցը բավարարելու իրավական հիմքերը բացակայում են, քանի որ առկա են 29.12.2008թ. թիվ ԱՐԱԴ/0328/02/08 վճռի հիմքով Վ.Այվազյանի իրավունքի գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Աշտարակի» տարածքային ստորաբաժանման ուժի մեջ գտնվող 16.03.2011թ., 16.05.2011թ., 16.06.2011թ. և 12.10.2011թ. համապատասխանաբար թիվ 253, 541, 732 և 1231 մերժման գրություններ։

Դատարանը վճռեց Վ.Այվազյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Աշտարակի» տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ` Օնիկ Ավետիսյան` 29.12.2008թ. թիվ ԱՐԱԴ/0328/02/08 վճռի համաձայն իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել։

Վ.Այվազյանի սույն գործը ներկայումս վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել