Կորոնավիրուսից նոր 4 մահ, հիվանդացության 359 դեպք․ ընդհանուր թիվը՝ 6661-ի հասավ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից.

  • 3064-ն` առողջացած,
  • 81-ը` մահվան ելքով,
  • 3483 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 33-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքը՝ 1-ն է)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։ Կատարվել է 1317 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 6302, որից 2936-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 3257-ը, բացասական թեստերը եղել են՝ 49080-ը, մահվան դեպքերը՝ 77-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 32-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել