Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երևանի և մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։
Թեժ գծով եւ առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։
Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։
Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ։
 
                        
 
                                                    

 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                