Հրայր Թովմասյանը պինդ և ազնիվ տղամարդ է․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեսանյութ է հրապարակել։

Միքայել Մինասյանը տեսանյութում անդրադառնում է Սահմանադրական հանրաքվեին, Հրայր Թովմասյանի անձին և ՀՀ-ից արտահանվեց ադամանեդներին։

«Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգավածի համոզել, որ նա կարող է ամեն ինչ և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է:

Հայ ժողովրդի մի մասը հավատեց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց,՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել