Համազգեստը մաքուր չպահելու համար համածառայողի կոողմից հայհոյանք ստացավ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռաֆիկ Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ժամկետային զինծառայող, 2012թ. հուլիս 19-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում զորանոցի լուսամուտի մոտ համազգեստը մաքուր չպահելու համար հայհոյել է համածառայող, շարքային Արթուր Ս.-ին` դրանով իսկ ստորացնելով նրա պատիվը ու արժանապատվությունը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել