Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է կառավարության որոշումներից մեկում փոփոխություն կատարել։
ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հանգամանքով, շահառուների ցանկում ընդգրկված անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը ընդլայնելու, պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը կանոնակարգելու և որոշման մեջ խմբագրական բնույթի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:
Նախագծով առաջարկվում է կատարել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով կատարվող փոփոխությունները պայմանավորված են կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հանգամանքով, որի հետևանքով նախկինում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող 30.01 և ավելի միավոր ունեցող որոշակի քանակի շահառուների միավորները իջել են, և սույն փոփոխությունը հնարավորություն է տալիս նրանց չկորցնելու պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման նախկինում ունեցած իրենց իրավունքը:
2) Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ ամրագրվում է ամողջ բնակչության համար hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (emergensi) ծառայությունը և պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում իրականացնելու իրավունքը:
3) Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ կատարվող լրացումը հնարավորություն է տալիս կանոնակարգել պետական պատվերի շրջանակներում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ընթացակարգը և որոշման առանձին կետով ամրագրել ամբողջ բնակչության համար պետական պատվերի շրջանակներում բուժման իրավունք տվող հաստատված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող պացիենտների, հիվանդանոցային պայմաններում առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում ընդգրկված հիվանդություններով և վիճակներով բուժում ստացող պացիենտների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրավունքը, որը մինչ այժմ կանոնակարգվել է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով:
4) Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ կատարվող փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 642-Ն որոշմամբ, որով ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումը:
5) Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ կատարվող փոփոխությունը պայմանավորված է ՀՀ բետական բյուջեի Առողջապահություն բաժնի ծրագրերի և միջոցառումների կառուցվածքային փոփոխությամբ, մասնավորապես «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ» ծրագիր այլևս չկա՝ այն ներառվել է «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» միջոցառման մեջ, ինչպես նաև կանոնակարգվում է Արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում և Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (emergensi) բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակների մասով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաշվարկման մեխանիզմները:
7) Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ կատարվող փոփոխությունը կրում է խմբագրական բնույթ, քանի որ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 1971-Ն որոշմամբ պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագիրը ուժը կորցրած էր ճանաչվել,
8) Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ կատարվող լրացումը նպատակ ունի պաշտպանել առողջապահության համակարգըֆինանսական ճգնաժամից՝ կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս COVID-19-ի համավարակի հետ և առաջարկվում է մինչև համավարակի ավարտը, սակայն ոչ ուշ, քան սույն թվականի հուլիս ամիսը, բժշկական կազմակերպությունների «Երեխաներին բժշկական օգնության ծառայություն», «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի շրջանակում պետական պատվերով ծառայություններ մատուցող 50% և ավել պետական մասնաբաժին ունեցող, համայնքային ենթակայության և մասնավոր՝ թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը իրականացնել կանխավճարային սկզբունքով՝ հիմք ընդունելով նրանց կողմից 2020 թվականի մարտ ամսին նախորդող վերջին 6 ամիսների միջին ամսական կատարողականի 80%-ը: Համավարակի ավարտից հետո կազմակերպությունները մինչև 2020 թվականի ավարտը կմարեն կանխավճարները՝ փաստացի կատարած աշխատանքների հիման վրա:
9) Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով կատարվող փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվում առանձին բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով փորձարարական եղանակով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, որը հնարավորություն էր տալիս առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում արտոնյալ պայմաններով (համավճարային սկզբունքով) բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների համար սահմանել համավճարի անհատական(միայն այդ կազմակերպության համար) գներ, ինչպես նաև առանձին շահառուների խումբ, ովքեր բուժումը պետք է ստանան համավճարային եղանակով՝ այդ թվում նաև սոցիալապես անապահով և առանձին/հատուկ/ խմբերում ընդգրկվածները: Սույն փոփոխությամբ այդ հնարավորությունը վերանում է և բոլոր բժշկական կազմակերպությունները պետական պատվերի շրջանակներում արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են մեկ սկզբունքով:
10) Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով կատարվող փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվում որոշման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը հաստատող N 6 հավելվածը, որով սահմանված դրույթները ներկայումս չեն գործում և նախատեսվում է մեկ այլ իրավական ակտով կանոնակարգել նշված գործառույթները: