«Պատգամավորները» ֆեյք-գլադիատոր են ուղարկել, որպեսզի ահաբեկի ինձ և պաշտպանյալիս․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարություն է տարածել այն մասին, որ ահաբեկչական նամակ են ստացել իր և իր պաշտպանյալի հասցեին։ Այս մասին նա գրում է․

«ՀՀ ԱԺ նախկին պատգամավորները /Արմավիրի և Շիրակի մարզերից/ դեպրեսիվ մանիակալ պսիխոզի մեջ են ընկել այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ Մուսալեռի սպանության գործով պատրաստվում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմին և վերսկսել սպանության գործի քննությունը։ Եվ ահա «պատգամավորները» ֆեյք-գլադիատոր են ուղարկել, որպեսզի ահաբեկի ինձ և պաշտպանյալիս։ Ընդ որում գլադիատորը ներկայացել է որպես մահացածի ազգական։

«Պատգամավորներին» ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչև այս պահը, շուրջ 1 տարի մենք կատարել ենք փաստահավաք աշխատանք և փաստաթղթային, տեսաձայնագրությունների, լուսանկարների միջոցով, ինչպես նաև վարույթից մեկուսացված անձանց հայտնած տվյալններով, պարզել ենք, որ՝

1․ Մահացածի հարազատները հստակ գիտեն, ով է իրենց որդուն «գազի շտուցերով» զինել և ուղարկել կռիվ անելու,
2․ մենք պարզել ենք անձանց իրական շրջանակը՝ անուններով, ազգանուններով, բնակության և հաշվառման հասցեներով /կռիվ անողների շիրակյան թևը/
2․ Մենք հավաքագրել են գործով բոլոր անձանց կեղծ ցուցմունքները,
3․ Մենք հավաքագրել են բոլոր այն պաշտոնատար անձանց տվյալները, ովքեր գումարով, ուտել-խմելով, ճնշման ազդեցության տակ, «հանուն ախպերության» քրեական գործի ուղղվածություն են որոշել,
4․ փաստահավաք աշխատանքների ընթացքում «ձեռքի հետ» հավաքագրվել է «Արմավիրի պատգամավորին առընթեր» համայնքի ղեկավարին վերաբերող 2 հատոր /312 էջ/ ակնհայտ ապօրինի և քրեորեն հետապնդելի արարքների ժողովածու,

Հ․գ․ դեռևս ուշ չէ հարցի քննարկումը կոնստրուկտիվ դաշտ տեղափոխելու և քրեական գործի իրական բացահայտումը ապահովելու համար։ Ֆեյք-գլադիատորներով մեզ չեք վախացնի․․․»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել