ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1339, որից 580-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 737-ը, բացասական թեստերը եղել են՝ 13 373-ը, մահվան դեպքերը՝ 22-ը:
Նոր գրանցված 2 մահերի մասին նախարարությունը նշում է․ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 19-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1291 էր, բուժվածները՝ 545-ը, փաստացի բուժվողները՝ 726-ը, բացասական թեստերը՝ 12 680-ը, մահվան դեպքերը՝ 20-ը: