Վաղվանից ԵՊԲՀ-ն իր բոլոր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտայից միջոց՝ 16 ուղղություններով

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի աշխատակիցներ, համալսարանական հիվանդանոցի բուժաշխատողներ

Վաղվանից ԵՊԲՀ-ն իր բոլոր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտայից միջոց՝ 16 ուղղություններով։
Խնդրում եմ, պարտադիր Ձեզ հետ ունեցեք ԵՊԲՀ-ի կողմից տրված տեղեկանքը, որով կհաստատվի, որ Դուք համալսարանական աշխատակից եք։
Շնորհակալ եմ, բոլորիցդ, որ բոլոր դժվարություններով հանդերձ, ձեր աշխատանքային պարտականությունները կատարում եք ԳԵՐԱԶԱՆՑ։

Հ․Գ․ Երթուղու ուղղություններն ու ժամերը կցված են, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա փակցված կլինեն մեր ԵՊԲՀ-ի տարբերանշանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել